211652_close_icon
views-count6673 դիտում article-date 23:54 26-06-2015

Սկսած ՀՀ նախագահից` որեւէ մեկս թանկացման կողմնակից չենք. 3 ժամ տեւած ՀՀԿ ԳՄ նիստն ավարտվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

3 ժամից ավել տեւած ՀՀԿ ԳՄ նիստը ավարտվեց, որից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պատասխանալով լրագրողների հարցերին` նշեց, որ չի ցանկանում այնպիսի տպավորություն ստեղծվի, թե այդ յոթ դրամը օդից է ստեղծվել: Նա ընդգծեց, որ դա մասնագետների ուսումնասիության արդյունք է: Նրա խոսքով` ԳՄ նիստը երկար է տեւել, քանի որ մի շարք կարեւոր հարցեր են քննարկվել այդ թվում` Հայաստանի էներգետիկ անվտանգության վերաբերյալ հարցեր: Նրա խոսքով, Հայաստանի էներգետիկ անվտանգության հարցերը բավականաչափ կարեւոր է ՀՀ իշխանությունների համար է: Սա պրոցեսի ավարտ չի, այլ պրոցեսի սկիզբ: Հայաստանի իշխանությունները ամեն ինչ անում են, որ էներգետիկ համակարգը ավելի անվտանգ եւ կայուն լինի:ՙ Եղել են կարծիքներ, որ էներգետիկ համակարգը պետք է առողջացվի: Բնականաբար, որեւէ մեկս չենք ցանկանում թանկացում: Սկսած ՀՀ նախագահից, որեւէ մեկս թանկացման կողմնակից չէ: Կառավարության ներկայացված թվերը օբյեկտիվ են, բայց դա չի նշանկում, որ այլ տարբերակներ չպետք է քննարկվեն: Ես ուզում եմ եւս մեկ անգամ վերահաստատել, որ խնդիրը չարաշահումների մեջ չէ: Ես ուզում եմ, որ դա բոլորս հասկանանք: Երկորդը` պետք է ամեն ինչ անել, որ ՀՀ էներգետիկ անվտանգության խնդիրը լուծվի: Սա մեկ կամ երկու օրվա հարց չէ: Այլ բոլոր ուժերով լուծենք այդ հարցը: Եվ շատ հարգալից ենք վերբերվում քաղաքացիների խաղաղ ելույթներին: Բարձր եւ դրական է գնահատվում նաեւ ոստիկանության գործողությունները: Այսօր մենք տեսնում ենք, թե մեր ոստիկանները, թե քաղաքացիները փոխադարձ հարգանքով են վերաբերվում: Էդուարդ Շարմազանովը նշեց, որ կառավարության ներկայացված թվերը օբյեկտիվ են, բայց դա չի նշանկում, որ այլ ճանապարհներ չպետք է գտնվի կամ այլ տարբերակներ չպետք է քննարկվեն: Եվ եւս մեկ անգամ ընդգծեց, որ ՀՀ իշխանությունները ամեն ինչ անելու են` ավելի անվտանգ եւ կայուն էներգետիկ համակարգ ունենալու համար: Անդրադառնալով ցույցին, նա նաեւ նշեց, որ այնտեղ քաղաքական պայքար չի տեսնում, այլ քաղաքացիների իրավունքների պաշտպանության խնդիր է: Նա եւս ընդգծեց, որ այնտեղ Մայդան չի տեսնում: Նրա խոսքով, բոլորի խնդիրն է, որ քաղաքացիների գրպանի վրա ավելորդ ծանրություն չլինի: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+

Նմանատիպ նյութեր