17269 դիտում
12:59 09-08-2014
Բանակցություններ են տարվում Ադրբեջանում սպանված Կարենի դին վերադարձնելու ուղղությամբ. նրա մորը չեն հայտնել որդու սպանության մասին՝ վախենալով, որ սիրտը չի դիմանա
Բանակցություններ են տարվում, որ Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ, 32-ամյա Կարեն Պետրոսյանի դին վերադարձվի հայկական կողմին: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը: Նա նշեց, որ Կարմիր Խաչի ներկայացուցիչները այսօր գնալու են գյուղ՝ այդ հարցը քննարկելու նպատակով: Սակայն չի կարող ասել՝ այս շաբաթ հնարվոր կլինի Կարենի դին վերդարնել, թե ոչ:
Գյուղապետը նաեւ ասաց, որ Կարենի մորը դեռ չեն հայտնել կատարվածի մասին, քանի որ հիվանդ կին է եւ հնարավոր է այդ դաժան լուրին սիրտը չդիմանա:
Ավելի վաղ էլ տեղկացրել էինք, որ Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ, 32-ամյա Կարեն Պետրոսյանը օգոստոսի 7-ին ադրբեջանցիների մոտ գերի է ընկել: Համագյուղացիների պատմելով՝ նա սեր ունի խմիչքի հետ եւ հավնաբար այդ պահին ոչ սթափ վիճակում է եղել: Կարենը մեկ քույր եւ եղբայր էլ ունի, ովքեր Ռուսաստանում են: Իսկ նա մեկ տարի առաջ էր եկել հայրենի գյուղ՝ ամուսնանալու նպատակով:
Մինչեւ այդ էլ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ Թովուզի շրջանում հայի են բռնել: Նրանց փոխանցմամբ, Թովուզի շրջանի բնակիչ Մամեդով Պավրիզ Պաշա օղլուն բռնել է Հայաստանի քաղաքացի Արտուշա Դալենի Պետրոսյանին և հանձնել համապատասխան մարմիններին:
Ադրբեջանական կողմն արդեն հրապարակել է հայ գերու լուսանկարները: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, օգոստոսի 4-ին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելեցին Տավուշի մարզ, եղան սահմանամերձ մի քանի գյուղերում, այցելեցին մարտական դիրքեր:
Նմանատիպ նյութեր
9935 դիտում
11:16 11-08-2014
Ադրբեջանում գերի ընկած եւ սպանված Կարենի դին վերադարձնելու գործընթացը հնարավոր է՝ 3 ամիս էլ տեւի
8626 դիտում
16:04 28-03-2021
Շշմելու պատմություն է. Կարենի եղբայրը գտնում է մոր երազին եկած ծառն ու հենց այդ ծառի տակ թաղված Կարենի դին
Այս բաժնից
658 դիտում
18:18 22-01-2025
ՏԿԵ նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գրասենյակի ներկայացուցչին
511 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
658 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը