7760 դիտում
11:09 10-09-2014
Գերության մեջ մահացած Կարենի մորը հայտնել են որդու մահվան լուրը, ինչից հետո նրա առողջական խնդիրներն ավելի են սրվել
Ադրբեջանում գերության մեջ մահացած Կարեն Պետրոսյանի մորն արդեն հայտնել են տեղի ունեցած ողբերգության մասին, ինչից հետո նրա առողջական խնդիրներն ավելի են սրվել:Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը:
Միաժամանակ ավելացրեց, որ Կարենի դին վերադաձնելու խոստումներ դեռ չկան:Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Հասմիկ Գալստյանն էլ [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Կարմիր Խաչը այս գործով չեզոք միջնորդի առաքելությամբ է հանդես գալիս, հետեւաբար, երբ քաղաքական կողմերը համաձայնության գան ռազմագերու վերադարձման հարցում, իրենք կմիջնորդեն, որպեսզի գործողությունը տեղի ունենա:
Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ Ադրբեջանում գերության ընթացքում մահացած Կարեն Պետրոսյանի դին չեն վերադարձնում, որպեսզի ամենայն հավանականությամբ ադրբեջանցիների դաժանությունները ջրի երես դուրս չգան: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը: «Երեւի սպասում են, որ դին նեխի, հետքերը վերանան ու նոր վերադարձնեն»,- ասել էր գյուղապետը:
Ավելի վաղ էլ [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում Չինարիի գյուղապետն ասել էր, որ Կարենն ամուսնացած չէր եւ զբաղվում էր գյուղատնտեսական աշխատանքերով: Մեկ տարի առաջ ամուսնանալու նպատակով վերադարձել էր Ռուսաստանից: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում Չինարիի բնակիչներն ասել էին, որ համագյուղացին սեր ուներ ալկոհոլային խմիչքի նկատմամբ եւ հավանաբար այդ պահին ոչ սթափ վիճակում է եղել:
Նմանատիպ նյութեր
11043 դիտում
15:13 28-08-2014
Նոր մանրամասներ՝ Ադրբեջանում գերության մեջ մահացած Կարենի մասին. հավանաբար սպասում են՝ դին նեխի, հետո վերադարձնեն
Այս բաժնից
661 դիտում
18:18 22-01-2025
ՏԿԵ նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գրասենյակի ներկայացուցչին
511 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
658 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը