211652_close_icon

Շիրակի մարզում կրակել են Գյումրիում հայտնի դաջվածքներ անող տղամարդու աչքին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց․ «սպանության փորձ»-ի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ

views-count6646 դիտում article-date 16:54 27-12-2025
Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզի քրեական ոստիկանությունում հերթական օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2 օր առաջ Գյումրի քաղաքում կրակոց է հնչել և կա վիրավոր։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում քրեական ոստիկանները՝ քրեական ոստիկանության Շիրակի մարզի վարչության պետի պաշտոնակատար Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ, մեկնում են ենթադրյալ դեպքի վայր և տեղում պարզվում է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են։ 

Պարզվում է, որ կրակոցը հնչել է Գյումրի քաղաքի Մուշ թաղամասում, որտեղից էլ Գյումրիի բնակիչ 43-ամյա Արման Խ․-ն «աջ աչքի հրազենային վնասվածքով» տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։

Հիվանդանոց մեկնած քրեական ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ վիրավորը իրենց ասել է, որ չի հիշում որտեղ և ինչ հանգամանքներում է վնասվածքը ստացել։
Շիրակի քրեական ոստիկանները պարզել են նաև նրա վրա կրակոց արձակող ենթադրյալ կասկածյալի ինքնությունը։

Նախաքննության շահերից ելնելով այս պահին նրա ինքնությունը չենք հայտնում, իսկ ոստիկանները ձեռնարկում են անրաժեշտ օպերատիվ միջոցառումներ կրակոց արձակողին և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Շիարկի մարզային քննչական վարչությունում «սպանության փորձ»-ի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով վիրավորը Գյումրիում հայտնի դաջվածքներ անող է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով կրակոցը արձակվել է պնևմատիկ ատրճանակից։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր