211652_close_icon

Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ «Toyota Altezza»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ծառերի մեջ․ եթե փրկարարները ու պարեկները օպերատիվ են գործել, ապա ճանշինականները «ուխտի ականջում քնած են»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count4171 դիտում article-date 19:45 27-12-2025
Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 55-րդ կմ հատվածում Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Հովհաննես Հ․-ն իր վարած «Toyota Altezza» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ծառերի մեջ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սևանի հրշեջ փրկարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և ուղղել այն։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ւգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Ներսիկ Գրիգորյանի, Հրաչյա Գևորգյանի, վաշտի հրամանատար Դավիթ Գալոյանի և նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արա Մուրադյանը և Մուշեղ Հովհաննիսյանը։

Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել ասում էին․ «Փրկարարները ու պարեկները այնքան արագ եկան ու օգնության հասան, որ մնացինք զարմացած։ Էս ձյուն, ձմեռ եղանակին, լավ կլիներ, որ ճանապարհն սպասարկող ընկերությունը նույնպես նման ձև աշխատեր, ոչ թե ճանապարհը պատվեր ձյան շերտով, մերկասառույցով ու նման վթարներ լիներ։

Պարեկները նաև առաջին բուժօգնություն ցուցաբերեցին, իսկ փրկարարներն էլ իրենց ավտոմեքենայով առանց մեկ րոպե անգամ մտածելու օգնեցին ուղղենք ավտոմեքենան, ինչի համար ուզում ենք շնորհակալություն հայտնել»։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 94+
94+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր