211652_close_icon
views-count19872 դիտում article-date 13:00 02-08-2014

48-ամյա վարորդը Երևանում «Գազ 2705-414» մխրճվել է մայթեզրին կայանված КАМАЗ-ի մեջ. կա 1 զոհ, 2 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գեղամ Գալստյանի որոշմամբ, հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է այսօր՝ օգոստոսի 2-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 01:50-ի սահմաններում Հերացի փողոցում՝ ծննդատան դիմաց, Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի բնակիչ, 48-ամյա Գեւորգ Աղեկյանը իր վարած «Գազ 2705-414» մանկնիշի 35 PU 465 համարանիշի ավտոմեքենայով բախվել է մայթեզրին կայանված, Երեւանի բնակիչ, 48-ամյա Սարգիս Դաշոյանին պատկանող КАМАЗ 53212 մակնիշի 34 DS 825 համանանիշի ավտոմեքենային: Վթարի հետեւանքով Գ. Աղեկյանն ու նրա ուղեւորներ, Արարատի մարզի Ձորակ գյուղի բնակիչ, 27-ամյա Գագիկ Փութոյանը, Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի բնակիչ, 25-ամյա Կարեն Աղեկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Հիվանդանոցի ճանապարհին Կ. Աղեկյանը, գիտակցության չգալով, մահացել է: Քննիչի հանձնարարականով, ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր