211652_close_icon
views-count17651 դիտում article-date 15:57 22-07-2024

Խոշոր ավտովթար՝ Վայոց ձորի մարզում. բախվել են «ՄԱԶ 526 Բ»-ն և «ԳԱԶ 2705»-ը. վերջինը կողաշրջվել է. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 107 կմ հատվածում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ 53-ամյա Հայկ Հունանյանի վարած «ԳԱԶ 2705» մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 41-ամյա Արթուր Խաչատրյանի վարած «ՄԱԶ 526 Բ» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Հունանյանի ավտոմեքենան կողաշրջվել է, իսկ վերջինս էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայոց ձորի» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի պաշտոնակատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:
 
Տարածքը սահմանազատել են պարեկները, փրկարարներն էլ ավտոմեքենաները հոսանքազրկելուց հետո հերթապահություն են իրականացնում:

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրազդան Կոստանյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ոստիկանության Հրազդանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+

Նմանատիպ նյութեր