211652_close_icon
views-count9719 դիտում article-date 12:59 14-09-2024

«Գաբրիելյան ընդ փարթներս դետեկտիվ բյուրոյի» հիմնադիր տնօրեն Հայկ Գաբրիելյանը Սանկտ-Պետերբուրգում մասնակցել է «Մասնավոր խուզարկուների միջազգային ասոցիացիայի» 15-րդ հոբելյանական կոնֆերանսին

Սեպտեմբերի 10-ից 12-ը «Գաբրիելյան ընդ փարթներս դետեկտիվ բյուրոյի» հիմնադիր տնօրեն Հայկ Գաբրիելյանը  Սանկտ-Պետերբուրգում մասնակցել է «Մասնավոր խուզարկուների միջազգային ասոցիացիայի» 15-րդ հոբելյանական կոնֆերանսին։

Ասոցիացիան իրավամբ համարվում է ԱՊՀ երկրների մասնավոր խուզարկուների միություն, որին անդամակցում են նաև անվանի խուզարկուներ ԱՄՆ-ից, Անգլիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Վրաստանից, Թուրքիայից, Լիտվայից և այլ երկրներից:  

Կոնֆերանսի շրջանակներում քննարկվել են մասնավոր խուզարկուական գործունեության իրավական ասպեկտները և իրավապահ մարմինների հետ փոխգործակցության, կողմնակի ապացույցների հավաքագրման ու դատավարության մասնակցության առանձնահատկությունները, մասնավոր դետեկտիվի  աշխատանքում պոլիգրաֆի («ստի դետեկտոր») և պրոֆայլինգի, որպես  գործիքների օգտագործման առավելությունները:

Կոնֆերանսի շրջանակներում Հայկ Գաբրիելյանը հանդես է եկել ելույթով և ներկայացրել Հայաստանի Հանրապետությունում դետեկտիվ գործունեության  զարգացման և միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցության հեռանկարները: 

Ասոցիացիայի խորհրդի որոշմամբ Հայկ Գաբրիելյանը պարգևատրվել է  «Մասնավոր խուզարկուների միջազգային ասոցիացիայի» 15-ամյակի առթիվ հոբելյանական մեդալով, ինչպես նաև ՌԴ-ում մասնավոր դետեկտիվ գործունեության 30-ամյակի առթիվ մեդալով:

Առաջարկություն է արվել հաջորդ կոնֆերանսը անցկացնել Հայաստանի Հանրապետությունում, որն մասնակիցների կողմից ընդունվել է մեծ ոգևորությամբ, իսկ վերջնական որոշումը կկայացվի 2025թ-ի գարնանը:

Նմանատիպ նյութեր