32013 դիտում
20:45 19-11-2024
Երևանն Արարատի մարզին կապող, հիմնովին վերակառուցվող կամրջի «դարն ապրած» բետոնե սյուներն ապամոնտաժվել են և փոխարենն արդեն որակյալ երկաթբետոնե սյուներ են տեղադրվել․ աշխատանքները շարունակվում են անգամ հանգստյան օրերին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ
Այսօր՝ նոյեմբերի 19-ին, ճանապարհաշինարարների աշխատանքի շնորհիվ արդեն տեսանելի է մեծ առաջընթաց՝ Երևանն Արարատի մարզին կապող, հիմնովին վերակառուցվող Գետափնյա-Գետամեջ ճանապարհին կառուցվող կամրջին։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն տեղադրվել են նոր երկաթբետոնե հատուկ սյուներ, իսկ մինչ այդ ապամոնտաժվել ու հեռացվել էին «դարն ապրած», ամբողջությամբ փտած սյուները։
Աշխատանքները կատարվում են շաբաթվա բոլոր՝ անգամ հանգստյան օրերին, իսկ կամրջի հարևանությամբ բնակվող քաղաքացիներն էլ իրենց շնորհակալությունն էին հայտնում՝ ասելով․ «Ամեն օր մենք տեսնում ենք էս մարդկանց սրտացավ աշխատանքը ու բավականին մեծ տեմպերով գործը առաջ է գնում՝ այդ թվում կատարվում է որակյալ աշխատանք։ Կամրջի վերջնական ավարտից հետո խոստացել են, որ լուծվելու է նաև արտաքին լուսավորության խնդիրը ու այդ ամենից հետո երթևեկությունը նշված հատվածում կդառնա ավելի ապահով ու անվտանգ։ Որպես թաղամասի բնակիչներ մեր շնորհակալությունն ենք հայտնում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների արդեն նախկին նախարար Գնել Սանոսյանին, կամրջի աշխատանքներն իրականացնող կազմակերպությանը, որ բարձր որակի գործ են կատարում»։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, արդեն մի քանի օր է՝ SHAMSHYAN.com-ը հեռախոսազանգեր էր ստանում քաղաքացիներից, ովքեր, իբրև հավաստի տեղեկություն, նշում էին, թե Երևանը Արարատի մարզին կապող՝ ժողովրդին հայտնի Գետամեջի կամրջի վերակառուցման ուղղությամբ աշխատանքներն իրականացվում են թերի, և որ այն կատարվում է դարն ապրած պանելների վրա:
Նոյեմբերի 1-ին ականատես էինք եղել, որ այդ «վայ-սրտացավ» քաղաքացիների հայտնած տեղեկությունները կեղծ են, իրականությանը չեն համապատասխանում, կամուրջը ՀՀ կառավարությունը ժողովրդի լեզվով ասած՝ 0-ից է սկսել կառուցել, հեռացվել են դեռ խորհրդային տարիներից եղած ու արդեն ամբողջությամբ մաշված ու վտանգ ներկայացնող՝ կամրջի հենասյուների վրա տեղադրված պանելները, փոխարենը կառուցվում են նոր հենասյուներ և կամուրջը ամիսներ անց հինովին վերանորոգված հանձվելու է շահագործման:
Կամրջի հարևանությամբ բնակվող քաղաքացիներն ասում էին. «Մարդիկ շատ լավ, թափով կպել են գործին, ու բավականին որակով էլ աշխատանքներ են կատարում. վնասված, արդեն փշրվելու աստիճանի հասած կամրջի ամբողջ ծածկը հեռացվել է: Մարդիկ ցուցաբերում են սրտացավ մոտեցում աշխատանքի նկատմամբ ու մեր աչքով ենք տեսնում, թե ինչպես են որակյալ կատարում իրենց աշխատանքը:
Թող մի քանի շաբաթ էլ գործը երկարի, բայց գոնե ունենալու ենք որակյալ կամուրջ:
Ցանկալի է նաև, որ կամրջի մոտ մի քանի մետր բարձրություն ունեցող հսկայական բարդին հեռացնեն, ինչի շնորհիվ հնարավոր կլինի հետագայում կանխել բարդու տապալումը, ինչու չէ նաև մոտ 1 մետր կլայնանա, ինչը հնարավորություն կտա հետիոտների համար ավելի անվտանգ ճանապարհ կառուցել:
Թող իզուր տեղը մարդկանց այս լավ գործը չպախարակեն: Մարդիկ շատ լավ աշխատում են, նույնիսկ 2 անգամ տեսել ենք, որ աշխատանքները ստուգելու նպատակով այստեղ է այցելել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը»:
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 82+
82+