211652_close_icon
views-count751 դիտում article-date 12:06 23-11-2026

Ըստ նոր Սահմանադրության՝ կառավարության անդամ նշանակվելիս պատգամավորի լիազորությունները չեն դադարում

Ըստ նոր Սահմանադրության նախագծի՝ կառավարության անդամ կամ պարտականությունները կատարող նշանակվելիս պատգամավորի լիազորությունները չեն դադարում, այլ կասեցվում են պաշտոնավարման ընթացքում։

«Պատգամավորի` Կառավարության անդամ կամ Կառավարության անդամի պարտականությունները կատարող անձի պաշտոնում նշանակվելու դեպքում, ինչպես նաև Կառավարության անդամի կամ Կառավարության անդամի պարտականությունները կատարող անձի` պատգամավոր ընտրվելու դեպքում պատգամավորի լիազորությունները չեն դադարում, այլ կասեցվում են որպես Կառավարության անդամ կամ Կառավարության անդամի պարտականությունները կատարող անձ պաշտոնավարման ամբողջ ընթացքում»,- 24news.am-ի փոխանցմամբ, այս մասին ասված է նախագծի տեքստում։

Նմանատիպ նյութեր