211652_close_icon
views-count418 դիտում article-date 09:51 23-11-2026

Նիկոլ Փաշինյանը հրապարակել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում հրապարակել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը, հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով։

«Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ․

Ուրախ եմ ներկայացնել ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը, հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով։

Կայքը ստեղծվել է, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացու համար առավելագույնս հարմարավետ լինի նոր Սահմանադրության նախագիծը կարդալն ու առաջարկներ ներկայացնելը։

Ժամը 10։00–ին ուղիղ եթերում հանդես կգամ ուղերձով

Սա քո՛ Սահմանադրությունն է»,- գրել է Փաշինյանը։

Նմանատիպ նյութեր