Վաշինգտոնը բանակցում է Անկարայի հետ Patriot համակարգերի վաճառքի շուրջ. Թինա Քեյդենաու
Վաշինգտոնն ու Անկարան բանակցում են հակաօդային պաշտպանության Patriot համակարգերի` Թուրքիային վաճառքի շուրջ:
Այս մասին այսօր Մեծ Բրիտանիայում ընթացող Ֆարնբորոյի ավիացիոն ցուցահանդեսի ընթացքում հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարի ռազմաքաղաքական հարցերով տեղակալի պաշտոնակատար Թինա Քեյդենաուն: Հաղորդում է [url=https://www.azatutyun.am/a/29368148.html]«Ազատությունը»[/url]։
Դիվանագետի խոսքով, այդպիսով Վաշինգտոնում հույս ունեն կանխել ռուսական արտադրության C-400 հրթիռային համակարգերի ձեռքբերումը Թուրքիայի կողմից:
«Մեր մտահոգությունն այն է, որ գնելով C-400 համակարգերը, Թուրքիան կխրախուսի Ռուսաստանի բացասական գործելաոճը Եվրոպայի մի շարք հատվածներում», - հայտարարել է Քեյդենաուն: