211652_close_icon
views-count1390 դիտում article-date 09:42 22-11-2026

Եղիշե Մելիքյանի պայմանագիրը Հայաստանի հավաքականի հետ երկարաձգվել է

«ИнсайдЯН» Telegram ալիքի տեղեկություններով՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի պայմանագիրը երկարաձգվել է ևս մեկ տարով։

47-ամյա մասնագետը նախորդ տարի ՀՖՖ-ի հետ կնքել էր մեկ տարվա պայմանագիր՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ (1+1)։

Եղիշե Մելիքյանը ազգային հավաքականի ղեկը ստանձնել է 2025 թվականի ամռանը՝ օգոստոսի 6–ին։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն օրերս ավարտված Ազգերի լիգայի այս մրցաշրջանի խմբային փուլն ավարտեց երրորդ տեղում՝ վաստակելով 6 միավոր։

Մեր թիմը խմբային փուլում տոնեց մեկ հաղթանակ՝ Երևանում հաղթելով Լատվիայի ընտրանուն, գրանցեց երեք ոչ–ոքի և երկու պարտություն կրեց։

Armsport

 

Նմանատիպ նյութեր