211652_close_icon

Այժմ հավաքականի ղեկը վստահում ենք հայաստանցի մասնագետի, ով շատ լավ է ճանաչում հայկական ֆուտբոլը ներսից․ Մելիքբեկյանը՝ Մելիքյանի՝ գլխավոր մարզչի պաշտոնում նշանակման մասին

views-count475 դիտում article-date 16:52 06-08-2025
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ՀՖՖ-ի մամուլի ծառայության հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Եղիշե Մելիքյանի նշանակմանը։

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է փոխել Հայաստանի ազգային հավաքականի զարգացման ուղղությունը: Մենք շնորհակալ ենք Ջոն վան’ տ Սխիպին իր կատարած աշխատանքի համար: Այժմ հավաքականի ղեկը վստահում ենք հայաստանցի մասնագետի, ով շատ լավ է ճանաչում հայկական ֆուտբոլը ներսից, քանի որ անցել է երկար ճանապարհ՝ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստից մինչև վերջին տարիներին հայկական ակումբային ֆուտբոլում կրկնակի չեմպիոնություն նվաճած մարզիչ:


Լիահույս ենք, որ ՀՖՖ աշխատակազմի և Եղիշե Մելիքյանի համագործակցության և ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ Հայաստանի ազգային հավաքականը կկարողանա հասնել լավ արդյունքների: Կարծում եմ, որ համախմբման և միասնականության շնորհիվ մենք կկարողանանք քայլ առաջ կատարել»:

Նմանատիպ նյութեր