211652_close_icon
views-count1216 դիտում article-date 13:20 20-11-2026

ԱԽ քարտուղարն ու Էստոնիայի դեսպանը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարիի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Էստոնիայի միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության խորացմանն առնչվող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող թեմաներ։

Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։

Նմանատիպ նյութեր