1365 դիտում
19:25 20-10-2015
Գալուստ Սահակյանն ու Սերգեյ Նարիշկինը քննարկել են երկկողմ եւ բազմակողմ հարաբերություններին առնչվող հարցեր
Ժնեւում հայ-ռուսական երկկողմ բարեկամական եւ բազմակողմ դիվանագիտական հարաբերություններին առնչվող հարցեր են քննարկել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ու Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը:
Հոկտեմբերի 19-ին Գալուստ Սահակյանը Ժնեւ կատարած այցի ընթացքում՝ Միջխորհրդարանական միության 133-րդ վեհաժողովի շրջանակում, հանդիպել է Սերգեյ Նարիշկինի հետ:
ՀՀ ԱԺ նախագահն իր խոսքում նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Ռուսաստանի Դաշնության հետ փոխգործակցության ընդլայնումը բոլոր բնագավառներում, այդ թվում՝ խորհրդարանական ձեւաչափով, քանի որ ազգային օրենսդրությունների ներդաշնակեցման եւ ինտեգրացիոն գործընթացների ամուր իրավական հիմքերի ձեւավորման գործում մեծ դերակատարություն ունի միջխորհրդարանական գործակցությունը:
Գալուստ Սահակյանը փաստել է, որ բարեկամ երկրների միջեւ փոխգործակցությունը կանոնավոր կերպով զարգանում է: Խոսելով բազմակողմ համագործակցության մասին՝ ԱԺ նախագահը մասնավորապես ընդգծել է. «Անհրաժեշտ է ընդլայնել ու խորացնել երկու երկրների համագործակցությունը միջազգային կառույցներում: Եվս մեկ անգամ վերահաստատում եմ մեր պատրաստակամությունը միջազգային խորհրդարանական հարթակներում շարունակելու արդյունավետ համագործակցությունը՝ ի նպաստ մեր երկրների»:
Գալուստ Սահակյանը նշել է նաեւ, որ Հայաստանը կողմ է Միջխորհրդարանական միությունում ռուսերենը պաշտոնական կամ աշխատանքային լեզու դարձնելու Ռուսաստանի առաջարկին:
Խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի մասին՝ Գալուստ Սահակյանը Սերգեյ Նարիշկինին տեղեկացրել է, որ Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը: ՀՀ խորհրդարանի ղեկավարը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանն սկսել է ավելի ծանր զինտեխնիկա կիրառել:
«Մենք՝ քաղաքական գործիչներս, գուցե հասկանում ենք, թե ինչու Ռուսաստանն ավելի կոշտ արձագանքներ չի հնչեցնում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ, սակայն հայ հասարակությունը, որը Ռուսաստանն ընդունում է որպես եղբայրական պետություն, այլ սպասումներ ունի»,-իր խոսքում նշել է Գալուստ Սահակյանը:
Սերգեյ Նարիշկինը շնորհակալություն է հայտնել հանդիպման եւ աջակցության համար:
ՌԴ Պետական դումայի ղեկավարը, խոսելով միջազգային հարթակներում փոխշահավետ համագործակցության մասին, վստահություն է հայտնել, որ այն կշարունակվի եւ առավել կզարգանա: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ Սերգեյ Նարիշկինը նշել է, թե Ռուսաստանի մեծ ցանկությունն է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը ստանա շուտափույթ լուծում բացառապես խաղաղ ճանապարհով, եւ հայ-ադրբեջանական հարաբերությունները հնարավորինս բարելավվեն:
Սերգեյ Նարիշկինը խոսել է նաեւ Սիրիայում ռուսական գործողությունների մասին եւ նշել, որ Ռուսաստանի կիրառած համապատասխան միջոցառումներն արդեն տվել են դրական արդյունքներ:
Նմանատիպ նյութեր
586 դիտում
12:11 10-09-2024
Կորեայում Սուրեն Պապիկյանը քննարկել է երկկողմ և բազմակողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր
1048 դիտում
09:46 28-12-2023
Գրիգորյանն ու Աբդոլլահիանը քննարկել են երկկողմ տնտեսական և անվտանգային հարաբերություններին առնչվող հարցեր
1998 դիտում
17:05 30-03-2015
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը եւ ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը մասնակցել են խորհրդաժողովին
Այս բաժնից
730 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
613 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
418 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը