6470 դիտում
23:50 09-12-2020
«Թող կանոնավոր զորք բերեն Դավիթ Բեկի սահման, թշնամին 1,5 կմ է հեռու»․ Դավիթ Բեկի վարչական ղեկավար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Սովորական մեր առօրյա կյանքով ապրում ենք։ Անհանգստություն կա, բայց էդ կարգի չի։ Դպրոցը բացվել է, ամսի 7-ից երեխաները դպրոց են գնում։ Եթե երեխաները գնում են դպրոց, ուրեմն սովորական կյանքի ենք վերադարձել»,- «Ֆակտոր»-ի եթերում ասել է ՀՀ Սյունիքի մարզի Դավիթ Բեկի վարչական ղեկավար Բենիամին Պողոսյանը:
Նրա խոսքով՝ ադրբեջանցիները գյուղից 1-1,5 կմ հեռավորության վրա են, բայց գյուղում վտանգավոր ելումուտ չի լինում, ադրբեջանցիները սադրանքների չեն դիմում. «Տենց բաներ չի լինում, կարող ա՝ ավտոմատից հատուկենտ կրակոց լինի՝ մի հատ, երկու հատ։ Դրանք սովորական կրակոցներ են: Մի բան էլ ես ասեմ, մեր ՊՆ-ին ասեք, որ զորք բերեն, գան էստեղ կանգնեն, կանոնավոր բանակ»,- ասել է նա:
Հարցին՝ հիմա ովքե՞ր են կանգնած հայ-ադրբեջանական սահմանին՝ հակառակորդի դիմաց, Պողոսյանը պատասխանել է՝ համայնքի կամավորական ջոկատները․ «Կապանից են եկել, ուրիշ գյուղերից՝ իրենց ջոկատներով, Դավիթ Բեկի սահմանն են պահում: ՊՆ-ին չենք դիմել: Սպասում ենք, սպասում, չեն գալիս։ Մինչև ե՞րբ պիտի կանգնեն, դա էլ ա խնդիր։ Կա՛մ գան կանգնեն, կա՛մ ասեն՝ դուք եք կանգնելու, ինչ-որ մի բանով աջակցեն»,- ասել է Դավիթ Բեկի վարչական շրջանի ղեկավարը:
Մանրամասները՝ [url=https://www.youtube.com/watch?v=GE6PDiMdFOo&feature=emb_logo]FACTOR TV[/url]-ի տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
8814 դիտում
23:02 10-08-2018
Ոչ թե մեզ պետք է բերեն Իսրայելի ու Սինգապուրի օրինակը, այլ այնտեղ պետք է բերեն Հայաստանի օրինակը․ Փաշինյան
Այս բաժնից
361 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
760 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
667 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը