Լարված իրավիճակ Արարատի մարզում. մի քանի գյուղերի բնակիչներ ոռոգման ջուր չունենալու պատճառով փակել են գլխավոր մայրուղին. երթևեկությունը կաթվածահար է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
                        Այսօր՝ հուլիսի 10-ին, Արարատի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ, ի նշան բողոքի՝ կապված   ոռոգման ջրերի հետ,  փակել էին Երևան-Երասխավան ավտոճանապարհի  35-րդ կմ հատվածը:
Ինչպես տեղից հայտնում է  [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, գյուղացիները բարձրաձայնում են,  որ ամռան այս տապին իրենք ունեն ջրի խնդիրներ, չեն կարողանում գյուղատնտեսական աշխատանքներ կատարեն: 
Մի քանի ժամ ճանապարհը փակելուց հետո, այնուամենայնիվ, գյուղացիները բացեցին ճանապարհը, ասելով,  որ եթե 1-2 օրվա ընթացքում  խնդիրը չլուծվի, իրենք նորից կփակեն ճանապարհը, այս անգամ՝ անժամկետ:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

