Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Շիրակի մարզում. Մարալիկ համայնքի 15-ից ավելի բնակավայրերի բնակիչներ փակել են Երևան-Գյումրի ճանապարհը. երթևեկությունը կաթվածահար է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Այսօր՝ հոկտեմբերի 4-ին,  արտակարգ իրավիճակ է  ստեղծվել  Շիրակի մարզում: Արդեն  1 ժամից ավելի է՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհի Մարալիկի վարչական տարածքում  15-ից ավելի ի համայնքների բնակիչներ փակել են ճանապարհը՝ պահանջելով, որպեսզի ինչ-որ մարդիկ չխոչընդոտեն համայնքապետ Արտակ Գևորգյանի աշխատանքը:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բողոքի ակցիայի մասնակիցներն ասում են. «Ընդամենը մի քանի տարի առաջ   համայնքապետ ընտրվեց Արտակ Գևորգյանը, մրցակիցների նկատմամբ ունենալով  4 հազար ձայնի տարբերություն: 
Այս կարճ ժամահահատվածում ոչ մի բացասական բան նրա կողմից չենք տեսել: Արել է ամեն հնարավորը համայնքների զարգազման համար, բնակիչներին սատար է կանգել, սակայն հիմա պարտվող թեկնածուները,  ովքեր չնչին ձայն են հավաքել, փորձում են պռովակացիայի միջոցով խանգարել համայանքապետարանի բնականոն աշխատանքը: 
Մենք պահանջում ենք կառավարությունից ու Շիրակի մարզետարանից,  որպեսզի միջամտեն և խնդիրը  իրավական հարթությունում լուծեն, քանի որ նրանց կատարած քայլերի արդյունքում համայնքապետարանում գործող 6 հիմնարկութուններ մատնվել են պարապուրդի: 
Ճանապարհը չենք բացելու այնքան ժամանակ,  մինչև մարզպետարանից ու կառավարությունից  չժամանեն: Հակառակ դեպքում կփակենք Երևան-Գյումրի ճանապարհը»:
Բողոքի ակցիայի վայր են ժամանել նաև ոստիկանության Շիրակի մարզային  վարչության ոստիկանության Արթիկի և Մարալիկի բաժնի աշխատակիցները, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները, ովքեր բանակցություններ են վարում  ակցիայի մասնակիցների հետ,  որպեսզի ճանապահը բացեն: 
Այս պահին բանակցությունները արդյունք չեն տալիս:
Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


