ՀՀ կառավարության աջակցությամբ և Արզնիի համայնքապետ Ֆելիքս Միրզոևի գլխավորությամբ օր օրի ծաղկող ու շենացող Արզնի համայնքում ամիսներ անց իր դռները կբացի մարզադահլիճը, որը չի զիջելու անգամ եվրոպական երկրների մարզադահլիճներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ
Վերջին տարիներին Կոտայքի մարզի Արզնի բնակավայրը դարձել է անճանաչելի՝ դրական բոլոր իմաստներով, ու դա շնորհիվ ՀՀ Կառավարության, Կոտայքի մարզպետարանի և Արզնի բնակավայրի ղեկավար Ֆելիքս Միրզոևի, նրա աշխատակազմի և ողջ համայնքի բնակչության։
Այն, որ Արզնիում կառավարության սուբվենցիոն ծրագրերով հսկայածավալ աշխատանքներ են իրականացվել ճանապարհների ասֆալտապատման, որոշ ճանապարհների կառուցման, ինչպես նաև «Վեոլիա ջրի» հետ համագործակցության արդյունքում սովետական տարիներին անցկացված, ամբողջությամբ փտած ջրախողովակների փոխարինման և նորերի անցկացման ուղղությամբ, դա զգում են հենց Արզնիի բնակիչները։
Իսկ Կոտայքի մարզում նաև կայծակնային արագությամբ են տարածվում այն լուրերը, երբ Արզնի համայնքի ղեկավար Ֆելիքս Միրզոևի կողմից հերթական ազգանպաստ գործն է կատարվում համայնքում։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն մի քանի օր է՝ Արզնիում սկսվել է մարզադահլիճի, կարելի է ասել ոչ թե նորոգման, այլ նորի կառուցման աշխատանքները։ Շինություն, որը սովետական տարիներից գործել է որպես հանրախանութ, հետո ինչ-որ անձանց կողմից այլ գործունեության համար է ծառայել, հիմա արդեն կառավարության օժանդակությամբ և Արզնիի համայնքապետարանի գլխավորությամբ արդեն աշխատանքների մեկնարկը տրվել է։ Հիմնովին ամրացվել են հենապատերը, տանիքն ամբողջությամբ փոխվել է, փայտե կառուցատարրերը տեղադրվել են ու հիմա թիթեղներ են դրվելու, իսկ ներսում լինելու են բոքսի, ծանրամարտի և այլ մարզաձևերի համար առանձնացված դահլիճներ, առանձին սանհանգույցներ, լոգարաններ, և որ ամենակարևորն է, լուծվել է նաև ջեռուցման հարցը։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում Արզնիի բնակիչներն ասում էին. «Հատուկ շնորհակալություն ենք հայտնում կառավարությանը, քանի որ եթե կառավարության օգնությունը չլիներ, համայնքն այդքան բյուջե չուներ, բայց մեր համայնքի ղեկավար Ֆելիքս Միրզոևն ամեն ինչ անում է, որպեսզի համայնքը ծաղկի, ինչը որ ակնհայտ երևում է, և նրա ու իր աշխատակազմի ճիշտ աշխատանքի շնորհիվ ամեն խնդիր կարճ ժամանակում լուծվում է։
Հիմա մի քանի ամիս անց այլևս չենք գնա Աբովյան, Հրազդան, Երևան, մեր մարզական պարապմունքներն անցկացնելու համար։ Պատկերացնո՞ւմ եք ինչ նվեր արեցին կառավարությունը ու Արզնիի համայնքապետարանը մեր համար, հիմնականում՝ երիտասարդների։ Էլ ամեն օր մի քանի տրանսպորտ չենք փոխի, մինչև հասնենք պարապմունքի վայր։ Ու հիմա ամիսներ անց, երբ իր դռները բացի Արզնիում մարզադահլիճը, այստեղ բում է լինելու, քանի որ մեր համայնքի բնակչության մեծ մասը սիրում է սպորտն ու առողջ ապրելակերպը»։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, անցյալ տարվա հոկտեմբերին Կոտայքի մարզի Արզնի բնակավայրի ղեկավար Ֆելիքս Միրզոևի գլխավորությամբ բնակիչները ծառատունկ էին իրականացրել Արզնի համայնքում, և տարածքն ընտրվել էր ոչ պատահական։ Այդ վայրում տիրում էր գարշահոտ, հակասանիտարական վիճակ, ու Ֆ. Միրզոևը իր աշխատակազմի և համայնքի ողջ բնակիչների հետ նախ տարածքից հեռացրել էին մի քանի տոննա աղբ, ապա հողով ծածկել, իսկ հետո կատարել էին ծառատունկ։
Մինչ այդ որոշ չարախոսներ համացանցում բամբասանք էին տարածում, թե Ֆ. Միրզոևը այդ տարածքը իրենով էր ուզում անել՝ ինչ-որ օբյեկտ կառուցելու համար, ու մինչ նման «ուղեղից թոփալները» փորձում էին հանրությանը մոլորեցնել, Ֆ. Միրզոևը ու իր աշխատակազմը ապացուցել էին, որ նման լուրեր տարածողները ուղեղի հետ կապված խնդիրներ ունեին, ու կատարվել էր ծառատունկը։
Հուլիսի 17-ին, երբ այցելել էինք Արզնի բնակավայր, ականատես էինք եղել, որ ծառատունկը իր նպատակին էր ծառայել, բոլոր ծառերը, այդ թվում՝ արցախյան բոլոր պատերազմներում նահատակված, լեգենդ դարձած Արզնի բնակավայրի հերոսների անուններով, առողջ էին։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի բնակիչներ, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առաջ խոսել, ասել էին. «Տարիներ առաջ էս հատվածով քայլելիս պիտի հակագազ կրեիր, բայց արդեն մեկ տարի է ամբողջ տարածքը ոչ միայն օր օրի բարգավաճում է, այլ վերածվում է անտառի, կանաչ մի գողտրիկ վայրի, ու դա շնորհիվ մեր համայնքի ղեկավար Ֆ. Միրզոևի, նրա աշխատակազմի և ողջ գյուղի շնորհիվ, իսկ նրանք, ովքեր բարբաջում էին, այս պատկերը տեսնելիս գուցե ամաչեն իրենց կողմից տարիներ առաջ կեղծ լուրեր տարածելուց»։
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի