Twitter-ի փոխնախագահն ընդունել է Արցախ այցելելու ԼՂՀ վարչապետի հրավերը
Twitter սոցիալական ցանցի փոխնախագահ, «Թումո» կրեատիվ տեխնոլոգիաների երևանյան մասնաճյուղի խորհրդի անդամ Րաֆֆի Գրիգորյանն ընդունել է Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանի՝ Արցախ այցելելու հրավերը; Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է ԼՂՀ վարչապետի մամլո քարտուղար Արտակ Բեգլարյանը:
«Հրաշալի է: Twitter-ի փոխնախագահ Րաֆիի Գրիգորյանն ընդունել է Ղարաբաղ այցելելու ԼՂՀ վարչապետի հրավերը»,-գրել է Արտակ Բեգլարյանը:
Հիշեցնենք, որ այս օրերին Րաֆֆի Գրիգորյանը «Թումո»-ի շրջանակներում դասընթացներ վարելու նպատակով գտնվում է Հայաստանում: Վերջինս հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ինչպես նաև ՏՏ ոլորտի մասնագետների հետ: