211652_close_icon

Հունվարին Վրաստանից արտաքսվել է 232 օտարերկրացի

views-count433 դիտում article-date 21:59 03-02-2026
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ այս տարվա հունվարին Վրաստանից արտաքսվել է 232 օտարերկրյա քաղաքացի, գրում է aliq.ge-ն:

Նախարարության հաղորդմամբ՝ միայն վերջին օրերին Ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչության աշխատակիցները, նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ սերտ համագործակցությամբ, երկրից արտաքսել են 57 օտարերկրյա քաղաքացու։

ՆԳՆ-ն հայտնել է, որ միգրացիայի վարչության ձեռնարկած համալիր միջոցառումների արդյունքում Վրաստանից արտաքսվել են Թուրքիայի, Հնդկաստանի, Թաիլանդի, Ռուսաստանի, Չինաստանի, Կուբայի, Ադրբեջանի, Բանգլադեշի, Իրանի, Ուզբեկստանի, Եմենի, Հունաստանի, Ալժիրի, Եգիպտոսի, Թուրքմենստանի, Հորդանանի, Իսրայելի, Մարոկկոյի, Նեպալի, Նիգերիայի և Սիրիայի քաղաքացիներ։

Գործող օրենսդրության համաձայն՝ Վրաստանից արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր։

Նմանատիպ նյութեր