Վրաստանից արտաքսվել է 57 օտարերկրյա քաղաքացի
Վերջին օրերին Վրաստանից արտաքսվել է 57 օտարերկրյա քաղաքացի, հաղորդել է Ներքին գործերի նախարարությունը։
«Ներքին գործերի նախարարության միգրացիոն վարչության աշխատակիցները, նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ սերտ համագործակցությամբ, վերջին օրերին Վրաստանից արտաքսել են 57 օտարերկրյա քաղաքացու։
Միգրացիոն վարչության ձեռնարկած համալիր միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել են Թուրքիայի, Թուրքմենստանի, Հնդկաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Բելառուսի, Եգիպտոսի, Իրաքի, Նիգերիայի, Կուբայի, Հայաստանի, Մեծ Բրիտանիայի, Իրանի, Մոլդովայի, Սուդանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Չինաստանի քաղաքացիներ։ Գործող օրենսդրության համաձայն՝ արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր», — ասված է հաղորդագրության մեջ։
Aliq․ge