211652_close_icon
views-count1426 դիտում article-date 20:50 05-11-2026

«Շողակաթի փակումը մեծ սխալ եմ համարում մեր պետության համար, դուք օրենքով փակեցիք»․ Տիգրան Հակոբյանի հայտարարությունը բարկացրեց ՔՊ-ականին․ aravot.am

«Ես պիտի կրկնեմ, որ Շողակաթի փակումը մեծ սխալ եմ համարում մեր պետության համար։ Օրինակ՝ այսօր մենք երրորդ անգամ չեղյալ համարեցինք մեր մրցույթը՝ Շողակաթի փոխարեն ոչ մեկը չի գալիս»,- Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «Հայաստանի Հանրապետության 2027 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը, գրում է aravot.am-ը։

«Մյուս տարի մայրաքաղաքային ծածկման հերթական մրցույթը կկայանա, 2028-ին՝ համապետական։ Մենք արդեն այսօր գիտենք, որ կունենանք գրեթե կիսադատարկ հանրային մուլտիպլեքս, իսկ դա նշանակում է, որ կտրուկ կնվազի այն բովանդակությունը, որը կատարում է մեր պետության տեղեկատվական և քարոզչական ուղղվածությունը և սպասարկում է հայկական օրակարգը, ոչ թե օտար երկրների»,- ասաց Տիգրան Հակոբյանը։

ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի ՔՊ-ական նախագահ Սիսակ Գաբրիելյանին բարկացրեց Տիգրան Հակոբյանի՝ «Շողակաթ» հեռուստաընկերությունը փակելու մասին հայտարարությունը։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր