211652_close_icon
views-count1448 դիտում article-date 16:26 16-12-2021

Շողակաթի ղեկավարը մարդկանց տեղավորել է աշխատանքի և համայնքին վնաս պատճառել. ահազանգ ոստիկանությանը. aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով, դեկտեմբերի 15-ին Գեղարքունիքի մարզային վարչությունից բաժին են ստացվել ԱԱԾ-ից ՔՈԳՎ ստացված տեղեկություններն այն մասին, որ Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը չարաշահելով պաշտոնեական դիրքը և խախտելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջները՝ Ջեմմա Մ.-ին 2006թ. նոյեմբերից աշխատանքի է ընդունել Շորժայի համայնքապետարանի, իսկ 2017թ. նոյեմբերից որպես Շողակաթի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար, սակայն վերջինս համայնքապետարան աշխատանքի հաճախել է ոչ կանոնավոր և ստացել է աշխատավարձ:

Ընդ որում, Ջեմմա Մ.-ն Շողակաթ համայնքի միջնակարգ դպրոցի ուսուցիչ և դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ է: Շուշանյանը նաեւ Սերգեյ Ծ.-ին 2020թ. նոյեմբերի 25-ից ընդունել է Շողակաթ համայնքի ենթակայության գործող «Շողակաթի կոմունալ տնտեսություն բարեկարգում» ՀՈԱԿ-ում բանվոր, որը 1997թ. սեպտեմբերի 1-ից մինչ օրս աշխատում է «ՀԷՑ» ՓԲԸ «Գեղամա» մասնաճյուղում: Նշված գործողություններով Ս.Շուշանյանը խախտել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի մի շարք պահանջները:

Ըստ տեղեկությունների, համայնքային բյուջեից վատնվել է շուրջ 11.200.000 դրամ:

Մանրամասներն՝  այստեղ

 

Նմանատիպ նյութեր