211652_close_icon
views-count1180 դիտում article-date 12:28 05-11-2026

Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Նիկոլ Փաշինյան

Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը, Կառավարության նիստի ժամանակ ասել է Փաշինյանը, գրում է tert.am-ը։

«Մենք կարծում ենք՝ այս տարիքի մեր սիրելի հայրենակիցները ոչ միայն ծեր չեն, այլև ունեն տնտեսական պոտենցիալ, և շատ դեպքերում մարդուն թոշակառուի պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա տնտեսական ապաակտիվացմանը։ Մենք խնդիր ունենք այս քաղաքական ուղերձը հղելու, որ 63 տարեկան մարդկանց համար դեռ կյանք կա առջևում, և դա պետք է կառուցել հագեցած և բովանդակային տրամաբանությամբ»,-ասել է նա:

Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը նշել է՝ մենք 100 հազարից ավելի թոշակառու ունենք, որոնք ակտիվ աշխատանքային գործընթացի մեջ են։ Այս նախաձեռնությունը նաև շարունակությունն է մեր մյուս քաղաքականությունների, երբ մենք գրեթե ամենուր վերացրինք տարիքային արհեստական շեմերը: 

Նմանատիպ նյութեր