211652_close_icon
views-count1435 դիտում article-date 13:11 20-10-2026

Շատերն են ասում՝ էլի դաշնակներն ու ՀՀԿ–ականներն են իշխանության. հիմա էս մարդկանց հանե՞մ աշխատանքից, թե պահեմ. Նիկոլ Փաշինյան

Արտաշատ համայնքի ղեկավարի ՀՅԴ թեկնածուի կինը՝ 2022 թվականի մարտ ամսից աշխատում է Միասնական սոցիալական ծառայությունում, որպես ավագ մասնագետ։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Եվ այս թեկնածուն, իր կուսակիցներն ու համախոհները մեզ մեղադրում են քաղաքական հայացքների պատճառով մարդկանց աշխատանքից ազատելու մեջ։ Ի դեպ, տվյալ թեկնածուն երկու քրեական գործերով ամբաստանյալ է։

Ասեմ ավելին, նման մարդկանց պետական համակարգում ընդգրկված լինելը շատերին հիմք է տալիս մտածելու, որ մենք Ռոբի, Սերժի, դաշնակների, կալուգացիների հետ գաղտնի կապի մեջ ենք։

Շատերն են ասում, որ Հեղափոխություն արեցինք, էլի դաշնակներն ու հանրապետականներն են իշխանության։

Հիմա ես ի՞նչ անեմ, հանե՞մ էս մարդկանց աշխատանքից, թե պահեմ»։

Նմանատիպ նյութեր