ՀՀ հաշվեքննիչ պալատը 2027 թվականին գործելու է հաստատված ծրագրի հիման վրա. Ատոմ Ջանջուղազյան
2027 թվականի բյուջետային ծրագրով նախանշված հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված է Հայաստանի մրցունակության ու տնտեսական դիմակայունության ամրապնդմանը, տնտեսական և անվտանգային ենթակառուցվածքներում, ինչպես նաև մարդկային ու ֆիզիկական կապիտալում ներդրումների բարձր մակարդակի պահպանմանն ու կառուցվածքային բարեփոխումների միջոցով տնտեսական ներուժի ընդլայնմանը։ ՀՀ կառավարության գնահատմամբ վերջին տարիներին տնտեսական աճի ներուժն ավելացել է և կազմում է 5-5,5 տոկոս։ 1lurer.am-ի փոխանցմամբ, այս մասին նոյեմբերի 2-ին ասել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը` ներկայացնելով «ՀՀ 2027 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ԿԲ եզրակացությունը:
Մարտին Գալստյանը նշել է, որ 2027 թվականին հարկաբյուջետային քաղաքականությունն առաջնորդվելու է 5,8 տոկոս տնտեսական աճի ապահովման նպատակադրմամբ՝ հարկաբյուջետային կոնսոլիդացիայի շարունակականությունն ու պարտքի կայունության ամրապնդումը համադրելով մարդկային կապիտալի զարգացմանն ու տնտեսության ներուժի ընդլայնմանը նպաստող քաղաքականության իրականացման հետ։
Նրա խոսքով 2027 թվականի համար ծրագրավորվել է հարկեր/ՀՆԱ հարաբերակցության աճ՝ 2026 թվականի սպասվող ցուցանիշի համեմատությամբ շուրջ 0,6 տոկոսային կետով, որի պարագայում հարկային եկամուտները կկազմեն ՀՆԱ-ի 25,4 տոկոսը։ «Գնահատվում է, որ 2027 թվականին ՀՀ պետական բյուջեի եկամուտները համախառն պահանջարկի վրա կունենան զսպող ազդեցություն»,- նշել է ԿԲ նախագահը: Նա ընդգծել է, որ աշխարհաքաղաքական և մակրոտնտեսական մեծ անորոշությունների պայմաններում առանձնահատուկ նշանակություն ունեն ռիսկերի մշտադիտարկումը, կառավարումը և դրանց արձագանքելու կարողությունների ամրապնդումը։
Հակիրճ ներկայացնելով Կենտրոնական բանկի ծախսերի նախահաշիվը՝ Մարտին Գալստյանը խոսել է կապիտալ ներդրումների ծրագրերից։ Անդրադառնալով վարչական ծախսերին՝ նա նշել է, որ դրանց նախահաշիվը ծրագրավորվել է շուրջ 13 մլրդ դրամի չափով։
«ՀՀ հաշվեքննիչ պալատը 2027 թվականին գործելու է հաստատված ծրագրի հիման վրա»,- նշել է ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը՝ ներկայացնելով 2026-2032 թվականների ռազմավարական ծրագրի հիմքում ընկած առաջնահերթությունները։ Անդրադարձ է կատարվել նախատեսվող հաշվեքննություններին և առաջին անգամ փորձարկվելիք արդյունքային ցուցանիշներին։
Զեկուցողները պատասխանել են պատգամավորների հարցերին։