Հարկերի և տուրքերի մասով բյուջեն համալրվել է 1 տրիլիոն 80 միլիարդ դրամով. Ատոմ Ջանջուղազյան
«Հարկերի և տուրքերի մասով բյուջեն համալրվել է 1 տրիլիոն 80 միլիարդ դրամով: 2016 թ.-ի արդյունքներով հարկային եկամուտների տեսակարար կշիռը կազմել է բյուջեի մուտքերի 92 տոկոսը»,- այսօր խորհրդարանում «ՀՀ 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը:
Փոխնախարարի խոսքով՝ հարկային եկամուտների 36.2 տոկոսը կազմել է ԱԱՀ-ն` 391 մլրդ դրամ, եկամտահարկը՝ 30.8 տոկոս կամ 332.7 մլրդ դրամ, շահութահարկը՝ 11.8 տոկոս կամ 127.2 մլրդ դրամ:
Նա նաև հայտնեց, որ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն անցած տարում պետբյուջե է մուտքագրել 50.5 միլիարդ դրամ, ՏՄՊՊՀ-ը՝ 332 միլիոն դրամ, Կադաստրի պետական կոմիտեն՝ 3.4 միլիարդ դրամ, Ջրային տնտեսության պետական կոմիտեն՝ 33.2 միլիարդ դրամ: