211652_close_icon
views-count544 դիտում article-date 17:48 02-11-2026

Հայաստանից վերաարտահանման ծավալը 2022 թվականից ի վեր նվազագույն մակարդակում է․ Վահե Հովհաննիսյան

Հայաստանից վերաարտահանման ծավալը 2022 թվականից ի վեր նվազագույն մակարդակում է։ News.am-ի փոխանցմամբ, այս մասին նոյեմբերի 2-ին խորհրդարանի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Այսպես, 2026 թվականի հունվար-օգոստոսի տվյալներով՝ արտահանման ընդհանուր ծավալը կրճատվել է 6,5%-ով, իսկ հայկական ծագման ապրանքների արտահանումն աճել է 28,6%-ով։

«Վերաարտահանման ծավալն այս տարի 2022 թվականից ի վեր ամենացածր մակարդակում է, ինչով էլ պայմանավորված է արտահանման ընդհանուր ծավալի կրճատումը», - ասել է նախարարը։

Նմանատիպ նյութեր