211652_close_icon
views-count2545 դիտում article-date 10:54 30-05-2026

Արտառոց դեպք՝ Երևանում․ «ԳՄԳ գրուպ» ՍՊԸ-ի տնօրենը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իրենց կողմից Ռուբեն Սևակ փողոցում կառուցվող շենքի շինարարությանը չխոչընդոտելու համար իրենից պահանջել են 300-350 հազարի ԱՄՆ դոլարի համարժեք գույք

Մայիսի 15-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 64-ամյա Մաթևոս Գ․-ն և հայտնել, որ իր ընկերությունը 2025 թվականից Ռուբեն Սևակ փողոցում իրականացնում է բազմաբնակարան շենքի կառուցապատում և նույն փողոցի բնակիչներ Ռ․ Ս-ն և նրա 3 որդիները արհեստական խոչընդոտներ են ստեղծել և շինարարությանը չխոչընդոտելու համար պահանջել են 300-350 հազարի ԱՄՆ դոլարի համարժեք գույք։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնել է ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ և ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ վերոնշյալ անձանց ինքնությունը պարզելու և վերջիններիս հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով Մաթևոս Գ․-ն՝ «ԳՄԳ գրուպ» ՍՊԸ-ի տնօրենն է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր