Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Աբովյանում «Mercedes»-ը «բենզինների խաչմերուկում» կոտրել է ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակն ու բախվել երկաթե գովազդային սյանը. դեպքի վայր է ժամանել Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 03:00-ի սահմաններում 23-ամյա Ժորա Մ.-ն «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Սահամանադրության հրապարակում՝ ժողովրդին հայտնի «բենզինների խաչմերուկում» դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա առաջ ընթացել, բախվել ճանապարհի մեջտեղում՝ կանաչ գազոնում տեղադրված երկաթե գովազդային սյանը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ, սակայն նա վարորդական իրավունքի վկայական չի ունեցել:
Գիշերը դեպքի վայր է ժամանել նաև Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը, ում հանձնարարականով քաղաքապետարանը արդեն նոր ցուցանակներ է բերել, որպեսզի ճանապարհային երթևեկությունը կարգավորող կոտրված ցուցանակը փոխարինվի նորով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։