«Ասել եմ՝ ձեր հայտարարությունները շատ զգայուն են ընդունվում»․ Ալեն Սիմոնյանը՝ Ալիևի հետ զրույցի մասին
Aravot.am-ը գրում է․ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը տեղեկություն չունի՝ ադրբեջանական պատվիրակությունն ինչու COP 17-ի համաժողովին մասնակցելու համար Երևան չեկավ:
«Մենք էլ 2019-ին չենք մասնակցել, զուտ ենթադրում եմ: Ոնց որ մենք ներսում մեր հասարակության հետ խնդիրներ ու բացատրելու ասելիք ունենք, իրենք էլ իրենց երկրում ունեն։ Դա իրենց որոշելիքն է, և դա ոչ մի ձև չպետք է պրոյեկտել հարաբերությունների վրա։ Հարաբերությունների մասով լարվածություն չկա ու չի էլ ակնկալվում»,- ասաց Սիմոնյանը:
Անդրադառնալով ՀՀ-ին ուղղված Ալիևի հերթական մեղադրանքներին՝ հայերը «ֆաշիստ», «տեռորիստ» են, Սիմոնյանն այսպես մեկնաբանեց. «Բերում եք վատ օրինակներ, որոնք, իհարկե, տեղին են։ Բայց ՀՀ-ի կողմից դրական միտումը հաճախ չենք նշում։ Մեր ԱԺ ամբիոններից ոչ պակաս վատ արտահայտություններ ու բաներ ենք հնչեցնում, դա չենք նկատում, որովհետև 30 տարի ի վեր ամենասուր վիրավորանքը եղել է հարևան երկրի ազգության անվանումը»։
Լրագրողի դիտարկմանը, թե դա մենք չենք անում երկրի ղեկավարի մակարդակով, պատասխանեց՝ մենք շատ բան չենք անում, իրենք էլ այդ բաները չեն անում։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում