Մամուլից եմ իմացել. դա անհեթեթություն է. ՀՀ-ն ունի նախագահ, որին շատ սիրում, շատ հարգում եմ. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ նախագահի պաշտոնին հավակնելու մասին
Դա անհեթեթություն է։ Ես նման բան չեմ մտածում: Այս մասին ասել է 8-րդ գումարման ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով լրագրողի այն հարցին, որ արդյոք առաջարկվե՞լ է Ալեն Սիմոնյանին ՀՀ նախագահի պաշտոնը:
«Երբևիցե, որևէ մեկի հետ նման խոսակցություն չեմ ունեցել, կոռեկտ չեմ համարում: ՀՀ-ն ունի նախագահ։ Որպես քաղաքացի՝ իմ կողմից ամենասիրված, հարգված նախագահն է, որին շատ սիրում, շատ հարգում եմ և նման խոսակցությունն ուղղակի անհեթեթություն է։ Որևէ պաշտոնյայի հետ երբևէ նման բան չի քննարկվել, չեմ լսել, չեմ խոսել: Մամուլից եմ իմացել, ոչ նախագահի, ոչ փոխվարչապետի, ոչ էլ դեսպանի պաշտոնի համար չեմ քննարկել»,-ասել է նա: