Սեպտեմբերի 24-ին Կահիրեում վերսկսվելու են իսրայելցի ու պաղեստինցի ներկայացուցիչների միջև բանակցությունները
Եգիպտական աղբյուրները երեկ երեկոյան հայտնել են, որ սեպտեմբերի 24-ին Կահիրեում վերսկսվելու են իսրայելցի ու պաղեստինցի ներկայացուցիչների միջև բանակցությունները: Այս մասին հայտնում է Newsru Israyel-ը:
Հրադադարի մասին համաձայնագրի շրջանակներում կողմրը պայմանավորվել էին մեկ ամիս անց բանակցություններ սկսել խնդրի երկարաժամկետ կարգավորման մասին:
Առաջիկա բանակցություններում պլանավորված է քննարկել նաև այնպիսի հարցեր, ինչպիսիք են Գազայի հատվածի վերականգնումը ևԳազայում օդանավակայն ու ծովային նավահանգիստ կառուցելը: