2 միլիարդի ներդրում և 1 մլն քմ նոր միջավայր. պետությունը պարգևատրել է «Ռենշինի» համահիմնադիր Էդուարդ Մարությանին
Տնտեսության և քաղաքային զարգացման գործում նշանակալի ավանդ ունենալու համար ՀՀ նախագահը պարգևատրել է «Ռենշին» ընկերության համահիմնադիր Էդուարդ Մարությանին: Նրան շնորհվել է հեղինակավոր Անանիա Շիրակացու մեդալը, որը գործարարին է փոխանցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Նախարարը բարձր է գնահատել Էդուարդ Մարությանի տնտեսական գործունեությունը ու մաղթել նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ մասնագիտական գործունեության մեջ։ «Մենք պատրաստ ենք կանգնել մեր այն բոլոր գործարարների կողքին, ովքեր պատրաստ են և ուզում են միասին, արդար քրտինքով ու ստեղծագործ մտքով փոխել Հայաստանի Հանրապետությունը և այն դարձնել ավելի լավը»,- նշել է Պապոյանը։
«Այս պարգևը ոչ միայն մեծ պատիվ է, այլև մեր անցած ճանապարհի կարևոր ձեռքբերում։ Այն ոգեշնչում է շարունակել մեր աշխատանքը»,- արձագանքել են ընկերությունից՝ հավելելով, որ կշարունակեն նպաստել մեր երկրի քաղաքային միջավայրի զարգացմանը։
Իսկ գործնականում ի՞նչ է արվում քաղաքի ու տնտեսության համար. այսօր «Ռենշինը» իրականացնում է ավելի քան 2 միլիարդ դոլարի հասնող ընթացիկ ներդրումային ծրագրեր և կառուցապատում է մոտ 1 միլիոն քմ մակերես։ Ընկերությանը հաջողվել է Հայաստան բերել միջազգային խոշոր ու հեղինակավոր գործընկերների, որոնց հետ համատեղ իրականացվող World Trade Center Yerevan-ի, ArtLife Kempinski Residences-ի և Skyline-ի նման գերժամանակակից նախագծերն արդեն իսկ վերափոխում են մեր ապրելակերպն ու Երևանի քաղաքային տեսքը։