211652_close_icon
views-count631 դիտում article-date 23:26 13-05-2026

Պետությունը, կրթական հաստատությունները և բոլոր իրավասու մարմինները պարտավոր են երաշխավորել այնպիսի միջավայր, որտեղ ուսումնական գործընթացը չի խաթարվի քաղաքական գործընթացներով պայմանավորված գործողություններով․ ՄԻՊ

Նախընտրական քարոզարշավի ընթացքում ուսումնական գործընթացի խաթարման  վերաբերյալ հրապարակված տեղեկությունների առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում ընդգծել, որ ընտրական գործընթացների ընթացքում երեխաների կրթության իրավունքի անխոչընդոտ, շարունակական և լիարժեք իրացումը պետք է լինի առաջնահերթ և երաշխավորված։

Պաշտպանը վերահաստատում է, որ պետությունը, կրթական հաստատությունները և բոլոր իրավասու մարմինները պարտավոր են երաշխավորել այնպիսի միջավայր, որտեղ ուսումնական գործընթացը չի խաթարվի որևէ արտաքին միջամտությամբ, այդ թվում՝ քաղաքական գործընթացներով պայմանավորված գործողություններով։

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է կրթական հաստատությունների և իրավասու մարմինների կողմից այնպիսի գործելակերպի ապահովումը, որը կբացառի դասաժամերի ընթացքում ուսումնական գործընթացի ընդհատումը կամ խաթարումը։

Պաշտպանի աշխատակազմը շարունակում է մշտադիտարկել ընտրական գործընթացների ընթացքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը՝ իր մանդատի շրջանակում ապահովելով անաչառ, անկախ և ապաքաղաքական գործունեություն։

Նմանատիպ նյութեր