211652_close_icon
views-count589 դիտում article-date 15:24 13-10-2026

ՇՎՏՄ-ի կողմից «Սամվել Չերքեզյան Գրիգորի» ԱՁ-ում բացահայտվել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառք

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով  «Սամվել Չերքեզյան Գրիգորի» ԱՁ-ում (հասցե՝ ք․ Երևան, Գայի 16, տաղավար 22) իրականացվել են վերահսկողական գործողություններ։

Պարզվել է, որ Ընկերությունը ծխախոտային արտադրատեսակները, դրանց պատկանելիքները կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչները վաճառում է բաց եղանակով՝ Օրենքով սահմանված պահանջների խախտմամբ։

Տնտեսավարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։

Նմանատիպ նյութեր