7777 դիտում
22:28 17-07-2018
ԵՏՀ-ն Հայաստանի համար երկարարացրել է ծխախոտային արտադրատեսակների տեխնիկական կանոնակարգերի ներդրման ժամկետը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության համար երկարաձգել է ծխախոտային արտադրատեսակների տեխնիկական կանոնակարգերի ներդրման անցումային դրույթների ժամկետը:
Ինչպես [url=http://www.eurasiancommission.org/ru/nae/news/Pages/17-07-18.aspx]տեղեկացնում են[/url] հանձնաժողովի մամուլի ծառայությունից, ԵՏՀ խորհուրդը հայկական կողմի խնդրանքով որոշել է կես տարով՝ 2018 թվականի հուլիսի 15-ից մինչև 2019-ի հունվարի 15-ը հայ ձեռնարկատերերի համար երկարաձգել Հայաստանի տարածքում ծխախոտային արտադրատեսակներ արտադրելու և բաց թողնելու անցումային փուլը՝ համաձայն նախկինում հաստատված ազգային պահանջների:
Այս որոշումը հնարավորություն կտա հայաստանյան ընկերություններին ազատվել ֆինանսական կորուստներից:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
565 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը