slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է՝ ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների գովազդն արգելված է
211652_close_icon

ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է՝ ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների գովազդն արգելված է

views-count3087 դիտում article-date 12:18 05-10-2021
Վերջին շրջանում առողջապահության նախարարությունը քաղաքացիների կողմից շատ ահազանգեր է ստանում` ուսանողների շրջանում ծխախոտային և նիկոտին պարունակող արտադրանքի գովազդի իրականացման կապակցությամբ: 

2020 թվականի փետրվարի 13-ին ընդունված «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման  հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքով` արգելված են ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների, պատկանելիքների և նմանակների գովազդի, իրացման (վաճառքի) խթանման և հովանավորության բոլոր ձևերը:

Չնայած նշված արգելքներին` արտադրողը կամ վաճառք իրականացնողը գտնում են ճանապարհ արտադրանքի իրացումը խթանելու համար: Դա տեղի է ունենում տարբեր հրատարակչություններում նիկոտինի մատակարարման էլեկտրոնային համակարգերի (ՆՄԷՀ)/  էլեկտրոնային սիգարետների «օգուտների» մասին հոդվածներ հրապարակելով, այդ արտադրատեսակները տարբեր ուսումնական հաստատություններում ուսանողների շրջանում գովազդելով, տեղադրելով գովազդը էլեկտրոնային կայքերում, տարբեր սոցիալական հարթակներում և այլն` ակնհայտորեն խախտելով օրենքը:

Նիկոտինի մատակարարման էլեկտրոնային համակարգը
Համաձայն օրենքի` դրանք ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ են և դրանց վրա տարածվում են բոլոր սահմանափակումները, այդ թվում նաև արգելված է դրանց գովազդի բոլոր ձևերը:

Այս արտադրատեսակի օգտագործման ձևաչափը հաճախ ընտրում են դեռահասներն ու երիտասարդները` հիմնականում դիզայնի, կոմպակտ չափի և ձևի շնորհիվ, ինչը հեշտացնում է գաջեթը թաքցնելը:
Էլեկտրոնային ծխախոտի մեջ գտնվող նիկոտինը պարունակում է բենզոաթթվի աղ, որը մեծացնում է դրա մատակարարման արագությունը:

Նիկոտինը հանդիսանում է կախվածություն առաջացնող ծխախոտային արտադրատեսակների հիմնական բաղադրիչ:   Նիկոտինի ազդեցությունը բերում է նաև սիրտ-անոթային համակարգի ախտահարման, վնասում է բջիջների պատերը և առաջացնում է իոնային դիսբալանս:

Էլեկտրոնային ծխախոտի համերի ամբողջ բազմազանությունը պայմանավորված է քիմիական բուրավետիչներով` նյութերով, որոնք անվտանգ են և լայնորեն կիրառվում են սննդի արդյունաբերության մեջ, սակայն կարող են շատ վտանգավոր լինել ներշնչելու դեպքում` առաջացնելով թոքերի վտանգավոր հիվանդություն:

Տաքացվող ծխախոտ

Համաձայն օրենքի` տաքացվող ծխախոտը ծխախոտային արտադրատեսակ է և համապատասխանաբար դրա վրա տարածվում են օրենքով նախատեսված բոլոր սահմանափակումները, այդ թվում գովազդի բոլոր ձևերի արգելքը:

Տաքացվող ծխախոտով արտադրատեսակները (ՏԾԱ) ծխախոտային արտադրատեսակներ են, որոնք տաքացման ժամանակ արտանետում են նիկոտին և մի շարք այլ քիմիական նյութեր պարունակող աերոզոլ, որը սպառողը ներշնչում է: 

Այս արտադրատեսակը էլեկտրոնային ծխախոտ չէ:
ՏԾԱ-ն պարունակում է նիկոտին, որը առաջացնում է կայուն կախվածություն և ոչ ծխախոտային հավելումներ, այդ թվում բուրավետիչներ: 

Նիկոտինի և բուրավետիչների վնասի մասին արդեն նշել ենք վերևում: Բացի այդ, հայտնի է, որ ՏԾԱ տաքացման ժամանակ արտանետվում են նաև տոքսիկ նյութեր (ածխածնի մոնոօքսիդ, բենզ(ա)պիրեն, բենզոլ, 1,3-բուտադիեն, ֆորմալդեհիդ, ացետալդեհիդ, ակրոլեին, NNN և NNK-նիտրոզամիններ): Այս նյութերն ունեն կանցեռոգեն ազդեցություն, ախտահարում են սրտանոթային և շնչառական համակարգերը: 

ՆՄԷՀ-ները և ՏԾԱ-ն շուկայում հայտնվել են համեմատաբար վերջերս և դրանց օգտագործման պոտենցիալ ազդեցությունը դեռևս հետազոտված չէ: Ինչպես նաև հետազոտված չէ դրանց` ավանդական ծխախոտային արտադրատեսակների կամ միմյանց  հետ միաժամանակ օգտագործման ազդեցությունը։

Մեկ անգամ ևս հիշեցնենք, որ օրենքի համաձայն` արգելված են ծխախոտային արտադրատեսակների, դրանց պատկանելիքների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող փոխարինիչների), ծխախոտային արտադրատեսակների նմանակների գովազդի, իրացման (վաճառքի) խթանման և հովանավորության բոլոր ձևերը: 

 Նիկոտինային կախվածությունից ազատվելու, անվճար խորհրդատվություն ստանալու համար դիմե՛ք «Ծխելը դադարեցնելու թեժ գիծ»՝ 060 440001 հեռախոսահամարով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր