Նա կարևոր խաղացող է ոչ միայն մեզ, այլև եվրոպական և միջազգային ֆուտբոլի համար. Կիվուի անդրադարձը Մխիթարյանին
Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուն Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը օրեր առաջ տված բացառիկ հարցազրույցում ընդարձակ անդրադարձ է կատարել Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, նախկին ավագ և միլանյան ակումբի առանցքային կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։
Խոսելով հայ ֆուտբոլիստի պրոֆեսիոնալիզմի, եվրոպական ֆուտբոլում ունեցած նշանակության ու թիմակիցների համար օրինակ լինելու մասին՝ ռումինացի մասնագետն առանձնացրել է Մխիթարյանի ամենակարևոր հատկանիշները.
«Նրան գնահատում ենք իր ազնվության ու սկզբունքայնության, մեզ համար ունեցած նշանակության, խաղի վերաբերյալ ունեցած գիտելիքների, պրոֆեսիոնալիզմի և այն բարձր նշաձողի համար, որը նա սահմանել է։ Նա կարևոր խաղացող է ոչ միայն մեզ, այլև եվրոպական և միջազգային ֆուտբոլի համար, որովհետև բավական է հիշել, թե ինչ կարիերա է ունեցել՝ «Շախտյոր», «Բորուսիա», «Մանչեսթեր Յունայթեդ», «Արսենալ», «Ռոմա», իսկ հիմա՝ «Ինտեր»։
Նա չափազանց բարձր նշաձող է սահմանել բոլորի համար՝ թե՛ խաղադաշտում, թե՛ դրանից դուրս՝ իր քայլերով ու ամենօրյա քրտնաջան աշխատանքով։ Կարծում եմ՝ նա այնպիսի օրինակ է, որին պետք է հետևեն բոլոր երիտասարդ խաղացողները՝ նրա մեջ տեսնելով այնպիսի առաջնորդի, ինչպիսին յուրաքանչյուրը պետք է ձգտի դառնալ, քանի որ նա այս ամենն անում է հանուն ուրիշների՝ հոգ տանելով բոլորի մասին։ Նա գիտի, թե որքան պետք է աշխատի, որպեսզի բոլոր թիմակիցները հետևեն իրեն։
Ես սիրում եմ նման խաղացողների։ «Ինտերի» համար նա շատ կարևոր ֆուտբոլիստ է, և չեմ ցանկանում թերագնահատել այն ամենը, ինչ նա մեզ տալիս է խաղադաշտում, որովհետև հենց դա է հիմնական պատճառը, թե ինչու նրան ընտրեցինք այս մրցաշրջանի համար։ Հենրիխը կարող է որոշակի պահերի օգնել այս թիմին իր փորձով, գիտելիքներով, վարպետությամբ ու խաղադաշտում ցուցաբերած վարքագծով։ Իհարկե, նա այն տարիքում է, որ հավանաբար չի կարող երեք օրը մեկ կայացող խաղերում նույն կերպ ելույթ ունենալ, բայց մենք, այնուամենայնիվ, բարձր ենք գնահատում նրան թե՛ այն ամենի համար, ինչ տալիս է թիմին խաղադաշտում, թե՛ դրա սահմաններից դուրս՝ իր փորձով և այն ամենով, ինչ նա իր կյանքի ընթացքում ստեղծել կամ ձեռք է բերել։ Պետք չէ մոռանալ, թե որտեղից է նա սկսել և ինչ մակարդակի է հասել այս տարիների ընթացքում։
Կարծում եմ՝ յուրաքանչյուր մարզիչ պետք է հպարտանա նման խաղացողով։ Եթե Մխիթարյանը լիներ 2010-ի լեգենդար «Ինտերում», ապա նա մեզ համար կարևոր ձեռքբերում կլիներ։ Կարծում եմ՝ Հենրիխը երազող է, ես նրան երազող եմ անվանում այն բանի համար, թե որտեղից է նա սկսել իր ուղին։ Նա իր կյանքի ճանապարհին հստակ նպատակ է ունեցել, կարողացել է կայացնել լավագույն որոշումներն իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում, իսկ առանց նպատակի, կարծում եմ, հնարավոր չէ հասնել նման բարձրունքի։
Որպես հայր, որպես օրինակ բոլոր հայերի, իր երեխաների, ընտանիքի և ընկերների համար՝ կարծում եմ, դեռ երիտասարդ տարիքում գիտակցել է նպատակի կարևորությունը։ Ուստի, նա հավանաբար դադարել է իրեն հարց տալ՝ «ինչպե՞ս ստանամ», և սկսել է հարցնել՝ «ինչպե՞ս տամ»։ Կարծում եմ՝ հենց դա է Հենրիխի ամենակարևոր հատկանիշը. նա երազող է»։
Հիշեցնենք, որ Մխիթարյանը միլանյան «Ինտեր» էր տեղափոխվել 2022 թվականի հուլիսի 2-ին՝ ազատ գործակալի կարգավիճակով։ «Ներաձուրիի» կազմում անցկացրած տարիների ընթացքում նա դարձել է թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը՝ նվաճելով 6 պաշտոնական տիտղոս (երկուական Սկուդետո, Իտալիայի գավաթ և Սուպերգավաթ)։
«Ինտերի» հետ նրա գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։
Armsport