Բաքվում գործարան է այրվում. կան տուժածներ, օդ են արտանետվել քիմիկատներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բաքվի Խազարի շրջանում գործող կոսմետիկայի արտադրության գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այդ մասին հայտնում է Gazelli-ն։
Նախնական տեղեկություններով՝ օդ են արտանետվել թունաքիմիկատներ։ Բացի այդ, կան տուժածներ։
Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական հաշվարկներ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։