«25 օր է՝ հացադուլի մեջ է, շատ ծանր վիճակում է». Աշոտ Բադալյանի քույրը ահազանգում է եղբոր առողջական վիճակի մասին․ Aravot.am
Aravot.am-ը գրում է․
Դատապարտյալ Աշոտ Բադալյանը 25 օր է՝ հացադուլի մեջ է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Նրա քույրը՝ Նաիրան, ահազանգում է եղբոր առողջական վիճակի մասին՝ պնդելով, որ վերջինիս վիճակը կտրուկ վատացել է, իսկ իր բողոքներն ու դիմումները պատշաճ արձագանք չեն ստացել։
«Շատ ծանր վիճակում է, չի կարողանում խոսել։ Հեռախոսով խոսելիս ձայնն արդեն հազիվ է դուրս գալիս։ Մի քանի օր առաջ դատարանում տեսա նրան, եւ վախեցա։ Այդ ժամանակ դեռ հացադուլի 15-րդ օրն էր»,- Aravot.am-ի հետ զրույցում պատմեց Նաիրան։ Նրա խոսքով՝ եղբայրը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պայմանների վերաբերյալ բողոք չունի։ Հացադուլի դիմելու պատճառը, հարազատի պնդմամբ, քրեական գործով առաջադրված մեղադրանքն է, որի հետ Աշոտ Բադալյանը համաձայն չէ․ «Իր պահանջն այն է, որ իր հարցը ճիշտ լուծեն։ Նա ընտանիքին պաշտպանելու համար է հայտնվել այս իրավիճակում։ Բողոքն ուղղված է դատական համակարգին եւ քննիչին, որովհետեւ, իր համոզմամբ, իրեն սխալ մեղադրանք է առաջադրվել»։
Նաիրայի փոխանցմամբ՝ եղբորն առաջադրված մեղադրանքը կապված է դիտավորյալ սպանության հետ, սակայն ինքը պնդում է, որ տեղի ունեցածը սպանություն չի եղել, այլ՝ ընտանիքը պաշտպանելու իրավիճակ։ Նաիրայի խոսքով՝ եղբոր հացադուլի 11-րդ օրվանից ինքը տարբեր կառույցների դիմել է՝ եղբոր առողջական վիճակին ուշադրություն դարձնելու խնդրանքով։ Սակայն, իր դիմումներն առայժմ ցանկալի արդյունք չեն տվել․ «Ես շատ տեղեր եմ բողոքել։ 11-րդ օրվանից անընդհատ դիմում եմ, բայց ոչ ոք չի այցելում։ Մի անգամ տարել են հիվանդանոց, շաքարն են ստուգել ու հետ բերել։ Հիմա շատ ծանր վիճակում է։ Երեկ նույնիսկ ջուր ու «Ջերմուկ» եմ հասցրել, որովհետեւ ուրիշ բան չէր ուզում»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում․