Հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանի մոտ ի հայտ են եկել առողջական խնդիրներ. ահազանգում են Սամսոնյանի աջակիցները․ aravot.am
Ի պաշտպանություն «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանի ու արդեն 8-րդ օրը հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանի՝ այսօր նրանց աջակիցները բողոքի ցույց են արել բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) շենքի դիմաց, գրում է aravot.am-ը։
Հիշեցնենք, որ Նարեկ Սամսոնյանը օրեր առաջ եւս երեք ամսով իրենց կալանքը երկարաձգելու դատարանի որոշման հրապարակումից հետո հենց դատարանում հայտարարեց անժամկետ հացադուլ:
– Ինչու հացադուլ, որովհետեւ Նարեկ Սամսոնյանը անժամկետ հացադուլի մեջ է, բոլորիս պարտքն է սատար կանգնել նրան, նրա պայքարի նպատակներին: Եվ մենք պետք է ամեն ինչ անենք, որ թե՛ նա, թե՛ Վազգեն Սաղաթելյանը, թե՛ առհասարակ մնացած բոլոր քաղբանտարկյալները ազատ արձակվեն: Ինչպես բազմիցս նշել ենք՝ մեր «Անտիֆեյքի» թիմը շարունակում է բողոքի միջոցառումներ իրականացնել տարբեր գերատեսչությունների առջեւ: Այսօր ՀՀ պատկան մարմնի ներկայացուցչության առջեւ ենք, որ մեր բողոքի ձայնը բարձրացնենք դատաիրավական համակարգում այս խայտառակ ապօրինությունների համար: Այսօր այս համակարգը դարձել է կամակատար իշխող վարչախմբի ձեռքին,- լրագրողներին ասաց «Անտիֆեյքի» լրագրող Դավիթ Ֆիդանյանը:
Անդրադառնալով Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանի հայտնած տեղեկություններին, որ Նարեկ Սամսոնյանի մոտ առողջական խնդիրներ են ի հայտ եկել, Ֆիդանյանն ասաց՝ մանրամասներին չի տիրապետում, բայց բնական է, որ հացադուլի արդյունքում բնականաբար ինչ-որ մի պահից կարող էին առաջանալ որոշակի խնդիրներ. «Բոլորս պատկերացնում ենք՝ հացադուլն ինչպիսի հետեւանքներ է ունենում մարդու առողջության եւ նրա կենսակերպի վրա:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում