211652_close_icon
views-count1942 դիտում article-date 15:59 09-10-2026

Վերաքննիչը մերժել է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը. Իվետա Տոնոյան

Նախօրեին վերաքննիչ դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։ News.am-ի փոխանցմամբ, այս մասին հոկտեմբերի 9-ի մամուլի ասուլիսում հայտնել է Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Իվետա Տոնոյանը։

Տոնոյանի խոսքով՝ հաշվի առնելով, որ նախաքննությունն ավարտվել է և դատական նիստի օրը նշանակվել է հոկտեմբերի 15-ին, ժամը 14:00-ին, Նոր Նորք վարչական շրջանի դատարանում, չկա ողջամիտ բացատրություն և պատճառ, թե ինչու Ծառուկյանը պետք է շարունակի մնալ կալանքի տակ։

 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր