211652_close_icon

Դատախազությունը մերժել է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու Էդմոն Մարուքյանի առաջարկը

views-count5503 դիտում article-date 18:47 15-10-2020
Քիչ առաջ ստացա ՀՀ գլխավոր դատախազության պատասխանն առ այն, որ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ընտրված կալանվարումը՝ որպես խափանման միջոց, չհեռանալու մասին ստորագրությամբ փոխարինելու վերաբերյալ առաջարկս մերժվել է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նա գլխավոր դատախազին էր դիմել սեպտեմբերի 28-ին՝ ելնելով երկրում իրավիճակի կտրուկ փոփոխությունից։

Նմանատիպ նյութեր