Վճռաբեկ դատարանը մերժել է Գոռ Առաքելյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը. նա կմնա կալանքի տակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Օրեր անց Արմավիրի մարզի Ընդհանուր իրավասության դատարանում կվերսկսվի նախորդ տարվա ապրիլին Էջմիածնում դաժան ծեծի ենթարկված, այնուհետև օրեր անց հիվանդանոցում մահացած 22-ամյա Պարգև Հակոբյանի գործով դատական նիստը:
Գործով մեղադրյալ Գոռ Առաքելյանի գործին միացվել է նաև նրա եղբոր գործը, երկուսն էլ այս պահին քրեակատարողական հիմնարկում են։
Դեռևս նախորդ ամիս գրել էինք, որ Գոռ Առաքելյանի փաստաբանը միջնորդություն է ներկայացրել Վճռաբեկ դատարան, որպեսզի իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխվի, բանտային կալանքը փոխարինվի տնային կալանքով։
Պարգև Հակոբյանի մայրը՝ Աիդա Գրիգորյանը, դեռ նախորդ ամիս մեզ հետ զրույցում իր զայրույթն էր արտահայտել այս միջնորդության դեմ, նշելով, թե, ով է տեսել, որ հետաքննությունը չավարտած, վկաների հարցաքննման փուլում միջնորդություն ներկայացնեն, որպեսզի մեղադրյալին բանտից հանեն ու տանեն տնային կալանքի»։
Այսօր 168.am-ի հետ զրույցում Աիդա Գրիգորյանը փոխանցեց, որ դատարանը մերժել է այս միջնորդությունը՝ մեղադրյալ Գոռ Առաքելյանը կշարունակի մնալ բանտային կալանքի տակ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ապրիլի 23-ին Էջմիածին քաղաքը հերթական անգամ ցնցվել էր երիտասարդ տղային, ինչպես էջմիածինցիներն են նշում, «բորենու» հոգեբանությամբ, առանձնակի դաժանությամբ ծեծի ենթարկելու դեպքից:
Այդ օրը էջմիածին քաղաքի սրտում, վստահ լինելով իրենց անպատժելիության վրա, առանձնակի դաժանությամբ ծեծի էին ենթարկել երիտասարդին, ինչի հետևանքով ծանր վիճակում հիվանդանոց էր տեղափոխվել Էջմիածնում երբևէ քրեական պատմություններով աչքի չընկած 22-այա Պարգև Հակոբյանը, ով մոտ 10 օր, գտնվելով կոմայի մեջ, այդպես էլ գիտակցության չգալով մահացել էր:
Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, սակայն սպանվածի հարազատները, տեսնելով, որ Վաղարշապատի քննչական բաժնում քննիչի կողմից ցուցաբերվել էր մասնագիտական ոչ պրոֆեսիոնալ մոտեցում, աղմուկ էին բարձրացրել, ինչից հետո քրեական վարույթը փոխանցվել էր ՀՀ քննչական կոմիտե:
Սպանվածի հարազատները ամենամեծ հույսներն էին փայփայում, որ քննչական կոմիտեում քննությունը կկատարվի օբյեկտիվ ու կատարված հանցագործությունը կորակավորվի՝ ըստ կատարած հանցանքի, որը, ըստ ծնողների, կանխամտածված սպանություն էր, քանի որ ծնողները վստահ են, որ այդ եռյակ «ոհմակը» նախապես եկել էր, որպեսզի իրենց տղային մահվան դուռը հասցնի, սակայն արդեն ՀՀ քննչական կոմիտեի քննիչից էլ հույս չունեն, որ քննությունը տարվում է օբյեկտիվ, ծնողները նույնիսկ լուրջ թերություններ էին նկատել վարույթն իրականացնող մարմնի կողմից, ինչի համար էլ դիմել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին, որպեսզի իրենց հսկողության տակ վերցնեն, որ Քննչական կոմիտեի քննիչը կատարի օբյեկիվ, բազմակողմանի քննություն ու չփորձի հանցանքը վերաորակել ավելի թեթև, իսկ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկաններն էլ «ուղտի ականջում չքնեն» ու հայտնաբերեն կասկածյալներից հետախուզման մեջ գտնվողին, ում մասին ամբողջ Վաղարշապատը խոսում էր, որ նա գիշերային ժամերին, առանց վախենալու կամ էլ վստահ լինելով, որ ինքն ու իր ընտանիքը պրոբլեմներ չունեն, այցելում էր հարազատներին, այն դեպքում, երբ Վաղարշապատի ոստիկանությունն ու կասկածյալների տունը մի 2 կմ հեռավորության վրա են:
2025թ․ օգոստոսի 19-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում սպանված տղայի մայրն ասում էր.
«Շատ բաներ կան ասելու, պարզապես Վաղարշապատի քննչականից մեր ընտանիքը հիասթափված է, քանի որ քննությունը կատարում են մակերեսորեն: Հավատացինք ՀՀ քննչական կոմիտեին, ու մեր բարձրացրած աղմուկից հետո գործը փոխանցվեց այդ կառույց, սակայն հիմա էլ ավելի ենք հիասթափված ու զարմանում ենք, թե ինչու է Քննչական կոմիտեի քննիչը ցուցաբերում շտապողականություն ու մեզ ստիպում է, թե եկեք գործի նյութերին ծանոթացեք, ես էլ ժամանակ չունեմ, պիտի ուղարկեմ դատախազին, հաստատի, բայց որ գործը 180 աստիճան Քննչական կոմիտեի քննիչի կողմից տակնուվրա է արվել, ցուցաբերելով ոչ պրոֆեսիոնալ մոտեցում, դա ակնհայտ է:
Հիմա ստիպված որպես մայր դիմում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասելով.
Դուք միշտ նշել եք, որ Հայաստանում հակաօրինական գործողություններ կատարողներ չպետք է լինեն, որ բոլորը հավասար են օրենքի առաջ, որ արդարությունը ինչքան էլ հիվանդանա, չի մահանա, բայց հիմա ՀՀ քննչական կոմիտեի քննիչի պատճառով ինձ՝ որպես որդեկորույս մայր դրդում են դիմել վրեժխնդրության:
Թե՛ ես, թե՛ մեր ընտանիքը միշտ առաջնորդվել ենք Աստվածաշնչյան պատվիրաններով, այդ թվում՝ մի սպանիր, բայց Քննչական կոմիտեի քննիչն իր փնթի աշխատանքի արդյուքում ինձ դրդում է հանցագործ դառնալ:
Եթե արդարությունը չհաղթանակի, ես ստիպված դիմելու եմ վրեժխնդրության ու այդ ժամանակ չասեք, թե արդարությունը հիվանդանում ու չի մահանում:
Մեր ընտանիքը վստահ է, որ, որպես վարչապետ, Ձեր մի հանձնարարականը, որ Քննչական կոմիտեն կատարի բազմակողմանի, օբյեկտիվ քննություն, բավական է, որ մեղավորները իրական պատիժ ստանան»:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի