211652_close_icon
views-count1144 դիտում article-date 22:52 11-11-2021

Քննարկվել են ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքային գործունեությանը վերաբերող հարցեր

Նոյեմբերի 10-ին ԱԺ փոխնախագահ, ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հակոբ Արշակյանը հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են միջխորհրդարանական հանձնաժողովի առաջիկա գործունեությանը վերաբերող հարցեր:

Քննարկվել են միջխորհրդարանական հանձնաժողովի` առաջիկա 3 տարիների համար հաստատված աշխատանքային պլանի, հերթական նիստի ժամկետի եւ օրակարգի ձեւավորման հարցերը:

Պատգամավորներն անդրադարձել են հանձնաժողովի շրջանակներում Արցախի հարցի շուրջ քննարկումների, հանձնաժողովին կից գործարարների խորհրդի ստեղծման, փորձագիտական խորհրդի գործունեության, համատեղ մշակութային ու կրթական միջոցառումների իրագործման, ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացիոն գործընթացների զարգացման, օրենսդրական դաշտի ներդաշնակեցման եւ մի շարք այլ հարցերի:

ԵԱՏՄ շրջանակներում օրենսդրության ներդաշնակեցման համատեքստում կարեւորվել է գործադիրի հետ համաձայնեցված աշխատանքը:

Քննարկվել է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի միջոցառումների անցկացման համատեղ աշխատանքի իրականացման ձեւաչափը:
 

Նմանատիպ նյութեր