211652_close_icon
views-count1039 դիտում article-date 15:30 06-10-2026

ՔՊ-ն 62 կողմ ձայնով հաստատեց եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը

Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը», առանց ընդդիմության մասնակցության, քննարկեց և 62 կողմ ձայնով հաստատեց Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն ուսումնասիրելու համար ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի կազմը, գրում է tert.am-ը։

Քննարկումը տևեց մի քանի րոպե, հիմնական զեկուզող Արման Եղոյանը կարճ ելույթով հանդես եկավ: Ելույթներ ունեցան Ռուզաննա երեմյանը և Արուսյակ Մանավազյանը: Իշխող խմբակցությունից հայտնել են, որ հանձնաժողովը ղեկավարելու է ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը:

Ազգային ժողովի երկու ընդդիմադիր ուժերը ավելի վաղ հայտարարել էին, որ չեն մասնակցի քննիչ հանձնաժողովի կազմի հաստատման քննարկմանը և քվեարկությանը:

Հոկտեմբերի 2-ին հայտնի դարձավ, որ խորհրդարանում ստեղծվել է քննիչ հանձնաժողով՝ Հայ Առաքելական եկեղեցու շուրջ իրավիճակն ուսումնասիրելու համար, թեև Հայաստանում եկեղեցին ու պետությունն անջատ են իրարից: Քննադատները սա համարում են պետության կողմից ուղիղ միջամտություն եկեղեցու գործերին, սակայն դա ետ չի պահում ՔՊ-ին:

Նմանատիպ նյութեր