Ձեր պատասխանատու ծառայությունը կարևոր դեր ունի մեր երկրի իրավական համակարգի կայացման, արդարության հաստատման և հասարակական վստահության ամրապնդման գործում. Բաբկեն Սեդրակյանի ուղերձը՝ Քննչական կոմիտեի ծառայողի օրվա առթիվ
Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանը գրել է.
«Քննչական կոմիտեի հարգելի՛ ծառայողներ,
Շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Քննչական կոմիտեի ծառայողի օրվա առթիվ։
Ձեր պատասխանատու ծառայությունը կարևոր դեր ունի մեր երկրի իրավական համակարգի կայացման, արդարության հաստատման և հասարակական վստահության ամրապնդման գործում։
Դուք այն մարդիկ եք, ովքեր ամեն օր կանգնած եք օրենքի և ճշմարտության պահպանման առաջնագծում՝ ցուցաբերելով մասնագիտական բարձր պատրաստվածություն, սկզբունքայնություն և անձնական նվիրում։
Թող Ձեր աշխատանքը լինի արդարության, ազնվության և մարդկայնության լավագույն արտահայտությունը։
Մաղթում եմ առողջություն, անսպառ ուժ և հաստատակամություն՝ ծառայական պարտականությունները բարձր պատասխանատվությամբ կատարելու գործում։
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ և մաղթում բարի ծառայություն՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության»։
Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ
Բաբկեն Սեդրակյան